ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Սիսիանի Սբ. Գրիգոր եկեղեցում հոգևոր հովիվը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմել

Սիսիանի Սբ. Գրիգոր եկեղեցում հոգևոր հովիվը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմել
21.12.2020 | 14:13

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Մտնելով եկեղեցի՝ Փաշինյանը մոտեցավ հոգևոր հովիվին, որ ձեռքը սեղմի, քահանան հրաժարվեց և ձեռքի շարժումով դուրս հրավիրեց նրան:

Դիտվել է՝ 2812

Մեկնաբանություններ